Իրավական 

Իրավասու մարմինները քննում են ՀՀ ներթափանցած Թուրքիայի քաղաքացու Հայաստան գալու պատճառները

analitik.am

Ռուս սահմանապահների արտաշատցի օգնականները զգոնություն են ցուցաբերել. դեկտեմբերի 23-ին Նոյակերտ բնակավայրում նրանք կանգնեցրել են անհայտ քաղաքացու, ով հետաքրքրվել է գյուղացիների հասցեներով։ Այդ մասին բնակիչները տեղեկացրել են սահմանապահներին, հայտնում է Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

 

Բնակավայր ժամանած Արտաշատի սահմանապահ ջոկատի աշխատակիցները պարզել են, որ անհայտ անձը Թուրքիայի քաղաքացի Ա-ն է՝ ծնված 1976թ., ով «Ագարակ» անցակետով օրինական կերպով հատել է Հայաստանի սահմանը։

 

Թուրքիայի քաղաքացին բացատրել է, որ գտնվում է Նոյակերտ բնակավայրում՝ հեռավոր բարեկամներին որոնելու նպատակով։

 

Նրա` Հայաստան գալու իրական պատճառներն արդեն քննում են ՀՀ իրավասու մարմինները:

Նույն շարքից