Իրավական 

Թուրք անչափահասին դատելու Էրդողանի որոշումը զայրացրել է երիտասարդ թուրքերին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով 16-ամյա թուրք աշակերտին ձերբակալելու որոշումը դժգոհություն է առաջացրել երկրում: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները Քադըքյոյում բողոքի ակցիա են արել` պահանջելով ազատ արձակել Մ. Է. Ա.-ին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:


Ներկաները պաստառներ են պահել «Մեհմեթ Էմինը միայնակ չէ» գրությամբ` գոչելով. «Էմին ընկերը միայնակ չէ», «Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք», «Ձերբակալություններն ու կալանքները մեզ չեն կարող վախեցնել»: Խմբի անունից ելույց ունեցող Փամիր Քյուչուքչընարը նշել է, որ 16-ամյա աշակերտին ձերբակալել են նրա ընկերների աչքի առաջ: «Սա ինչ անհանդուրժողականություն է, ինչ ատելություն է, որ որոշվել է 16 տարեկան երիտասարդին կալանավորված դատել»,- ասել է Քյուչուքչընար` հայտարարելով, որ այդպիսի արդարություն չի լինում:

Նույն շարքից