Իրավական 

Թուրքական դատարանն ազատ է արձակել 16-ամյա երիտասարդին, ում մեղադրում էին Էրդողանին վիրավորելու համար

analitik.am

Թուրքական Քոնիա քաղաքի 16-ամյա բնակիչը, ով ձերբակալվել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակայնորեն վիրավորելու համար, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մինչդեռ դեռահասի դեմ հարուցված գործը փակված չէ, նա շարունակում է գտնվել դատական հսկողության ներքո։ Հետագայում նա կկանգնի դատարանի առաջ, սակայն ոչ որպես ձերբակալված։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը ձերբակալել էր տղային անմիջապես դասի ժամանակ։ Նրան ձերբակալելու համար հիմք էր հանդիսացել Facebook-ում նրա ստեղծած խումբը, որի միջոցով դեռահասը կոչ էր անում ուսանողներին դուրս գալ ցույցի՝ 1930-ին ծայրահեղականների կողմից սպանված բանակի սպայի հիշատակը հարգելու համար։

Նույն շարքից