Իրավական 

Հայհոյանքի, սպառնալիքի ու ծեծի միջոցով բերման ենթարկվածին ստիպել են խոստովանական ցուցմունք տալ

analitik.am

Քաղաքացի Սպարտակ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:   Քաղաքացի Սպարտակ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները 2014թ. օգոստոսի 14-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:


Այնտեղ վերջիններս, իր հասցեին հայհոյանքներ տալով, սպառնացել են, ապա ծեծի ենթարկել իրեն` պահանջելով, որ խոստավանի իր կողմից չկատարված կողոպուտը: Ինքը ծեծի ու սպառնալիքների ազդեցության տակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել իր կողմից չկատարված կողոպուտի վերաբերյալ: Կատարվում է նախաքննություն:


  ՀՔԾ մամուլի ծառայություն 

Նույն շարքից