Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է սահմանին ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Աբդուլլա Մոլլաևի մահվան մասին:
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Մոլլաևը վիրավորվել է հայկական կողմի կրակից և մահացել է հիվանդանոցում: Այնտեղ նրան վիրահատել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։