Իրավական 

Հարցաքննվել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի 20 աշխատակից

analitik.am

Ադրբեջանի ծանր հանցագործությունների քննչական վարչությունը կիրակի օրը հարցաքննել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի շուրջ 20 աշխատակցի, տեղեկացնում է contact.az-ը:

 

Նրանք բոլորն ազատ են արձակվել միայն քննության գաղտնիքը չբացահայտելու վերաբերյալ ստորագրություն տալուց հետո։ 

 

«Ընդհանուր առմամբ՝ լրագրողներին հարցեր են տվել՝ կապված նրանց մասնագիտական գործունեության հետ», -ասված է հաղորդագրության մեջ:

 

Ի դեպ, ռադիոկայանի աշխատակիցների իրավունքների պաշտպանությունից հեռացվել է փաստաբան Յալչին Իմանովը: Գլխավոր դատախազի առաջին տեղակալի որոշմամբ՝ Իմանովը գործում ներգրավվել է որպես վկա և այդ պատճառով էլ հեռացվել է պաշտպանությունից:

 

«Այդ որոշումը ես անօրինական եմ համարում և գնահատում եմ որպես ռադիոկայանի Բաքվի բյուրոյի աշխատակիցներին առանց պաշտպանի թողնելու փորձ», -ասել է Իմանովը:

 

Փաստաբանը նշել է, որ «Ազատություն» ռադիոկայանում իրականացված խուզարկությունը որևէ իրավաբանական կապ չունի ոչ կառավարական կազմակերպությունների դեմ քրեական գործի հետ:

 

Նույն շարքից