Իրավական 

Ստամբուլում սպանված հայ կնոջ համար հիշատակի արարողություն է անցկացվել

analitik.am

Ստամբուլի Սամաթիա հայաշատ թաղամասում հարձակման հետևանքով մահացած պոլսահայ Մարիցա Քյուչուքի համար հիշատակի արարողություն է տեղի ունեցել: Քյուչուքի մահվան երկրորդ տարելիցի օրը` դեկտեմբերի 28-ի առավոտյան, Սամաթիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել:


Արարողությանը ներկա են եղել ոչ միայն Քյուչուքի ընտանիքի անդամները, այլև հայկական համայնքի ներկայացուցիչներ: Եկեղեցուց հետո արարողություն է տեղի ունեցել նաև Բալըքլըի հայկական գերեզմանոցի նրա շիրիմի մոտ:


Ավելի ուշ հիշատակի արարողություն է տեղի ունեցել արդեն Սամաթիայի հրապարակում: Այստեղ ոչ միայն հիշատակել են Մարիցա Քյուչուքին, այլև 2011 թվականին դեկտեմբերի 28-ին թուրք-իրաքյան սահմանին գտվող Ռոբոսքի բնակավայրում թուրքական օդուժի կողմից ռմբակոծության ժամանակ 34 զոհվածներին (այդ դեպքերը հայտնի են Ռոբոսքիի կամ Ուլուդերեի կամ Շըրնաքի կոտորած անուններով):

Նույն շարքից