Իրավական 

Կալանավորվել է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լոռու մարզի դատավորը. ՀՔԾ

analitik.am

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով դատավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով որոշում է կայացրել քաղաքացի Ս. Կ.-ի հիմնադրած ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ:

 

 

Սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում Ս. Կ.-ի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` ՍՊ ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքը աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու, այդ կերպ Ս. Կ.-ին շահավետ պայմաններով գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց դատավորը պահանջել և Ս. Կ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 20 հազար  ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:


Դատավորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից