Իրավական 

Իլհամ Ալիևը համաներում է շնորհել 87 դատապարտյալի, այդ թվում՝ 10 քաղբանտարկյալի

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 87 դատապարտյալի համաներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Նրանցից 79-ն ազատ է արձակվում կալանավայրից: Երեքն ազատվել է ուղղիչ աշխատանքներից, ևս հինգը՝ տուգանքներից, գրում է contact.az-ը:

 

Համաներում շնորհված անձանց ցանկում, ինչպես Turan-ին հայտնել է իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն, 10 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ NIDA շարժման ակտիվիստներ Ուզեիր Մամեդլին և Զաուր Գուրբանլըն, «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալըն, իրավաբան Գուրբան Մամեդովը, «Նոտա» թերթի խմբագիր Սարդար Ալիբեյլին, Իսմայիլում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ երկու ազատազրկված և երեք, այսպես կոչված, «հիջաբի դատապարտյալ»:

 

«Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի» ղեկավար Էլշան Հասանովի խոսքով՝ «անգամ մեկ անմեղ դատապարտված մարդու ազատ արձակումը հարկավոր է ողջունել», սակայն նշել է նաև, որ համաներումն իրականացվում է շարունակվող հետապնդումների ֆոնին:

«Հարյուրից տասը քաղբանտարկյալի ազատ արձակումը չի փոխում համատարած հետապնդումների և հիմնարար ազատությունների ճնշման պատկերը»,- ասել է նա:

Նույն շարքից