Իրավական 

Հանցավորության դեմ պայքարում ԼՂՀ ոստիկանությունն արձանագրել է հաջողություններ

analitik.am

Անցնող տարին ԼՂՀ ոստիկանության համար ձեռքբերումների տարի էր: Գնահատականը ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանինն է: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հղած ուղերձում ոստիկանապետը նշում է, որ իրականացված նպատակային աշխատանքների շնորհիվ ոստիկանությունն էական  հաջողություններ է արձանագրել ինչպես հանցավորության դեմ տարվող պայքարում, այնպես էլ հասարակական կարգի լիարժեք ապահովման ուղղություններում:   


«Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող գիտակցում է, որ ծառայության արդյունավետությունը կարող է ապահովել միայն «Օրենքի հավասարության» սկզբունքի անշեղ իրականացման դեպքում: Հավաստիացնում եմ, որ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ «Ամեն ինչ հանուն  քաղաքացու անվտանգության» նախանշված ուղենիշին, իսկ 2015թ. համար ընտրել ենք  «Պարտականություն՝ օրենքին, նվիրում՝ ազգին»  կարգախոսը, որոնց լիարժեք իրագործման համար պարտավորվում ենք չխնայել մեր ուժերը` մեր իսկ սահմանած նպատակներին հասնելու համար:


Ի  սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր ժողովրդին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն: Թող աշխարհում խաղաղություն տիրի: Դրա հետ մեկտեղ Աստծուց հայցում եմ, որ 2015թ. դառնա Արցախի անկախության միջազգային ճանաչման տարի, եւ այդ առիթով մենք բարի ավետիսով ներկայանանք մեր հայրենանվեր նահատակ զավակների շիրիմներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից