Իրավական 

Ռազմաբազայում բոլոր մեղավորները բացահայտվել են. ՌԴ ՊՆ փոխնախարար

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն, այսօր՝ հունվարի 14-ին, հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:


Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում եւ բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել է նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:


Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ եւ ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները:

 
 

Նույն շարքից