Իրավական 

Գյումրու ռուսական ռազմաբազայում բոլոր մեղավորները բացահայտվել են, քրեական պատասխանատվության կենթարկվեն Հայաստանում

analitik.am

Այսօր` հունվարի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:


Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա. Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները:


«Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին այսօր Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր դատախազը՝ հավելելով. «մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետևել թե ամբողջ ընթացակարգին, և թե պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը»: Նշենք, որ վաղը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վաղը կայցելի Գյումրի։

Նույն շարքից