Մշակույթ 

Ինչպես է մեծանում Ժաննա Ֆրիսկեի որդին

Ժաննա Ֆրիսկեի ընկերուհի Օլգա Օռլովան պատմել է հանգուցյալ երգչուհու որդու մասին:

«Բլեստյաշչիյե» խմբի նախկին երգչուհիներից մեկը շեշտել է, որ փորձում է օգնել  ընկերուհու որդու դաստիարակության հարցում, գրում է «Дни»՝ վկայակոչելով Hello!–ին:

«Ես անում եմ այն ամենն, ինչ իմ ուժերի սահմանում է: Իհարկե, ոչ մեկը Պլատոնին չի փոխարինի նրա մորը: Բայց ես կուզեի նրան նվիրել իմ սերը, օգնել, լինել նրա կողքին»,- նշել է Օռլովան:

Օռլովան հայտնել է, որ գիտակցում է, թե ինչ պատասխանատվություն ունի որպես Պլատոնի կնքամայր:

«Սովորաբար կնքամայր դառնալիս մտածում ես, որ եթե մի բան պատահի՝ դու արձակուրդ կվերցնես ու նրա կողքին կլինես: Բայց այդ «եթե մի բան պատահի»-ն արդեն պատահել էր՝ երեխայի մայրը ծանր հիվանդ էր: Այնպես որ, այդ իմաստով ես այնպիսի պատասխանատվություն էի զգում, ասես ինքս էի երեխա ունեցել»- խոստովանում է երգչուհին:

Նա ավելացրել է, որ Պլատոնը շատ բարի ու ժպտերես տղա է մեծանում: Օլգան մեծ հույսեր ունի, որ որպես կնքամայր չի հիասթափեցնի Ժաննային, որը հավանաբար նայում է իրեն վերեւից:

Նշենք, որ Օլգա Օռլովան վերադարձել է բեմ ու որոշել է թողարկել սինգլ, որը նվիրված կլինի կյանքից վաղաժամ հեռացած աստղին:

65788765

Նույն շարքից