Ռազմական 

ՆԱՏՕ-ն առաջիկայում ցամաքային գործողություններ չի ծրագրավորում Մերձավոր Արեւելքում

ՆԱՏՕ-ն բացառում է ցամաքային զորքերի ուղարկումը Սիրիա՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտողար Յենս Սթոլթենբերգը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Դա չկա կոալիցիայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների պլաններում։ ԱՄՆ-ն ունի հատուկ ստորաբաժանումների սահմանափակ թիվ։ Առաջին պլանում տեղի ուժերի ամրապնդումն է։ Դա հեշտ չէ, բայց միակ տարբերակն է»,- հայտարարել է Սթոլթենբերգը շվեյցարական Tages-Anzeiger թերթի հետ հարցազրույցում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայիս հակամարտությունում խոսք չկա Արևմուտքի և իսլամական աշխարհի միջև դիմակայայության մասին, դա պայքար է ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ։

«Մուսուլմանները այդ պատերազմում առաջնագծում են։ Զոհերի մեծ մասը մուսուլմաններ են, մուսուլմանները մեծամասնություն են նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարողների շարքում»,- ընդգծել է Սթոլթենբերգը։

Նույն շարքից