Իրավական 

Գյումրու ոճրագործության գործով, Պերմյակովից բացի, այլ անձինք ներգրավված չեն. Կոստանյան

analitik.am

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դաժան սպանության և 7-րդի հանդեպ սպանության փորձի քրեական գործի շրջանակներում հայտարարություններ եղան, որ խոսքը կարող է վերաբերել ոչ միայն մեկ անձի, այլ մի քանի անձանց կողմից կատարված հանցագործության:


  Այսօր Գյումրում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ծանոթ չէ այդ հայտարարություններին, սակայն հայկական քննչական մարմնի կողմից քրեական գործով այլ անձ ներգրավված չէ. «Այս պահին ունենք ապացույցներ, որոնք խոսում են միայն մեկ անձի կողմից կատարված հանցագործության մասին: Քննության ընթացքում կպարզվի` արդյո՞ք այլ հանցակիցներ եղել են»,- ասաց նա:   Գլխավոր դատախազը հայտնեց նաև, որ ռուսական կողմը զրույցների ժամանակ հավաստիացրել է, որ արդեն իսկ ծառայողական քննություն է կատարվել ռազմաբազայում զինվորական հանցագործություն կատարելու մասով, և բոլոր անձինք, որոնց անփութության կամ դիտավորության պատճառով կատարվել է հանցագործությունը, համապատասխան պատասխանատվության կենթարկվեն:   Գ. Կոստանյանը հայտնեց նաև, որ ներկայումս Պերմյակովը գտնվում է Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի կալանատանը:  

Նույն շարքից