Ռազմական 

Թուրքիան հրաժարվում է դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքից

analitik.am

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ հակառակ Բաղդադի պահանջին, չեն հանի անցյալ շաբաթ Իրաքի հյուսիսային շրջաններ ուղարկված զորքը, գրում է tass.ru-ն:

«Մենք սպասում ենք, որ նրանք կմնան այնտեղ,- մեջբերում է լրատվամիջոցը թուրքական պաշտոնական աղբյուրի խոսքերը: -Դա կախված կլինի բանակցություններից, սակայն դատելով այնտեղ գտնվող մեր սպաների խոսքերից, այնտեղ գործող տարբեր խմբավորումների պահանջներից և Քուրդիստանի տարածքային ղեկավարության հետ մեր վարած բանակցություններից՝ մեր զորքերը կմնան այնտեղ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան զորք և զինտեխնիկա է ուղարկել Իրաք՝ Մոսուլ քաղաքի գրավման նպատակով քուրդ ապստամբներին մարզելու պատրվակով:

Նույն շարքից