Իրավական 

ՌԴ օրենսդրությամբ Պերմյակովը կարող է ենթարկվել ընդհուպ գնդակահարության

analitik.am

ՌԴ օրենսդրությամբ Պերմյակովը կարող է ենթարկվել ընդհուպ գնդակահարության, բայց ՀՀ-ն ու ՌԴ-ն ԵԽԽՎ անդամ են

Պատասխանելով լրագրողների հարցին, գլխավոր դատախազը հաստատեց, որ Պերմյակովի արարքի համար ռուսական օրենսդրությամբ ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան ՀՀ օրենսգրքով:

Ըստ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ օրենսդրությամբ դիտավորյալ սպանության համար ՌԴ օրենսդրությամբ նախատեսվում է նաև գնդակահարությունը որպես պատիժ, բայց նկատի ունենալով, որ Հայաստանը և Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ են (Հայաստանում գնդակահարությունը վերացված է ԵԽ անդամակցությունից հետո, իսկ ԵԽԽՎ անդամ երկրներում պատժի այդ տեսակը չի կիրառվում), Գևորգ Կոստանյանը հասկացնել տվեց, որ նման բան հազիվ թե տեղի ունենա:

«Եվ մենք վավերացրել ենք կամ համապատասխանաբար Ռուսաստանի կողմից ստորագրվել է 6-րդ արձանագրությունը, սա հընթացս չենք կարող քննարկել, այլ հետագայում կքննարկենք ռուս իրավապահների հետ»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

Հետագայում կքննարկվի նաև երկու գործերը միմյանց միացնել-չմիացնելու հարցը:

Գևորգ Կոստանյանին նաև հարց ուղղվեց, որ ըստ ՀՀ ոստիկանապետի տեղակալի հայտարարության՝ Պերմյակովը ասել է, որ միտք չի ունեցել սահմանը հատելու և ըստ որոշ մեկնաբանությունների՝ գիտակցել է, որ հանձնվելով ռուսական կողմին, որպեսզի, կոպիտ ասած, իր համար ավելի լավ լինի:

«Ես չեմ կարծում, որ ես պետք է մեկնաբանեմ ոստիկանության պետի տեղակալին, բաց երբ կունենանք հարցաքննությունը, մենք մեր քրեական գործով դեռ չենք հարցաքննել, այնուհետև մենք կգնահատենք՝ կոնկրետ ի՞նչ ցուցմունք է տվել և կհամադրենք այլ ապացույցների հետ»,-ասաց Գևորգ Կոստանյանը և ընդգծեց, որ չգիտի, թե կասկածյալն ինչ ցուցմունք է տվել:

Նա նշեց, որ զինվորական հանցագործությունների կատարման համար անձը կարող է նախական կալանքը կրել «իրենց կալանատանը» և ռուսական զորամասում կա նաև կալանատուն։

Նույն շարքից