Իրավական 

Մարդասպանը պետք է դատվի Հայաստանում. զորակցության ցույց Լոս Անջելեսում

analitik.am

Հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը հայտարարում է զորակցության ցույց անցկացնելու մասին, պահանջով՝ «Մարդասպանը պետք է հանձնվի հայ իրավապահներին և դատվի Հայաստանում»: Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքի էջից։

Ցույցը տեղի կունենա հինգշաբթի, Հունվարի 15-ին՝ երեկոյան 7:00-ին, ՀՀ հյուպատոսության առջև Սենթրալ փողոցի վրա:

Հունվարի 12-ին, 2015 թ. ռուս զինվորը սպանել է Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին և վիրավորել նորածին երեխային: Մեր հայրենակիցները Հայաստանում և սփյուռքում պահանջում են, որ մարդասպանը հանձնվի հայ իրավապահներին: Նա պետք է դատվի Հայաստանում:

Մենք սատարում ենք մեր հայրենակիցներին: Կանգնած ենք գյումրեցիների կողքին: Մեր հայրենակիցները Հայաստանում մենակ չեն: Սփյուռքը Հայաստանի հետ է:

Նույն շարքից