Իրավական 

Գևորգ Կոստանյանը կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի Գյումրու սպանության գործը հանձնվի ՀՀ իրավապահներին

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազության առաջ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ ինչպես պահանջում են գյումրեցիները ինքը դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին:

 

«Նախորդ անգամ, որ իջա, դուք մի կարևոր պահանջ դրեցիք՝ արդյո՞ք ես դիմելու եմ ՌԴ-ին և իրավապահ մարմիններին, որ հարուցված քրեական գործը և անձը ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ: Ես հիմա որպես գլխավոր դատախազ ասում եմ, որ ես 100 տոկոսով դիմելու եմ այս պահանջով ՌԴ գլխավոր դատախազություն»,-հայտարարեց Գևորգ Կոստանյանը, ինչն ընդունվեց ծափահարություններով:

Սակայն հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Հիմա, հիմա…»:

 

Դատախազը խոստացավ, որ հարցով կզբաղի, երբ զորամասի ներսում գտնվող քննիչները դուրս գան:  «Ես տղամարդու պես ձեզ խոստացա ու դիմելու եմ»,-ասաց նա:

 

Հարցին, թե մերժվելու դեպքում միանալո՞ւ է ցուցարարներին, գլխավոր դատախազը պատասխանեց. «Առաջին քայլը անենք, տեսնենք՝ ոնց է լինելու, հետո նոր քննարկենք մյուս քայլերը: Չեմ կարող ենթադրությունների հիման վրա որևէ բան ասել»:

Նույն շարքից