Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման հայտարարել է, որ գերատեսչությունը ՌԴ-ին ուղղված փաստաթղթեր է պատրաստում՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի արտահանձնման համար, գրում է Газета-ն։
«Երեք օր առաջ միջազգային հետախուզում հայտարարելուց հետո պատրաստվում է փաստաթղթերի փաթեթ Յանուկովիչի, Ազարովի և այդ ամբողջ թիմի համար, որպեսզի նրանց արտահանձնեն»,- պարզաբանել է Յարեման։
Օրերս հայտնի էր դարձել, որ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահի և նրա որդու նկատմամբ։ Յանուկովիչը ՌԴ-ում է գտնվում 2014-ի փետրվարի վերջին իշխանափոխությունից հետո։