BBC News-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի գիտնական հետազոտող Պասկալ Կոտտը, հայտնել է, որ Մոնա Լիզայի դիմանկարի տակ գտնվել է ևս մեկ պատկեր: Գիտնականը դիմանկարը հետազոտել է մոտ 10 տարի:
Լուվրի թանգարանում, որտեղ գտնվում է դիմանկարը, հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել հայտարարության վերաբերյալ: Կոտտը 2004 թ-ից նկարն ուսումնասիրելու համար օգտագործել է «շերտերի ուժեղացման» տեխնոլոգիա, որը լույսի բռնկումներն ուղղում է պատկերի վրա, իսկ բռնկումների արտացելանքը տեսագրվում է:
Ըստ Կոտտի՝ կտավի տակ իրական Լիզան է պատկերված, իսկ բոլորին հայտնի պատկերն այլ կնոջ դիմանկարն է: