Իրավական 

«Դրանց վաշխառուական հակումների և բնածին ագահության շնորհիվ զրկվեցի պաշտոնիցս և արատավորվեց իմ և տղայիս անունը». Ներսես Նազարյանը Կարեն Բաբակեխյանի մասին

analitik.am

Նախորդ նյութերում անդրադարձել էինք հանրահայտ «ֆինանսական բուրգի» քրեական գործին, մասնավորապես փորձել էինք հասկանալ, թե ամբաստանյալի աթոռին նստած, իրեն «միջազգային դավադրության» զոհ հռչակած Ա.Անդրեասյանն իրոք հափշտակել է մոտ 1.000.000 ԱՄՆ դոլարի հասնող գույք, և եթե հանցագործություն իրոք տեղի ունեցել է , ապա որտե՞ղ է հափշտակված գույքը:


Նախորդ նյութերում անդրադարձել էինք, որ տուժողից հափշտակված վերոնշյալ գումարից միայն մոտ 470.000 ԱՄՆ դոլարը գտնվում է Կարեն Բաբակեխյանի մոտ: Սակայն ուսումնասիրելով քրեական գործը, պարզ երևում է, որ Կ.Բաբակեխյանը 2013 թվականի ապրիլին Ա.Անդրեասյանի ձեռքից խլել է նաև վերջինիս «Mitsubishi Pajero» և ամբաստանյալի հոր «Rav 4» ավտոմեքենաները, ինչպես նաև Ա.Անդրեասյանի Փափազյան 11 շենքի բակում գտնվող ավտոտնակը, Ա.Անդրեասյանի եղբոր` Վիլեն Անդրեասյանի Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարանը և գործով մեկ այլ տուժող Ա. Քամալյանի թվով 30 հատ կարի մեքենաները:

 


Ճիշտ է`  այս «ավարից» ամբաստանյալի եղբոր տունը հետագայում, երբ արդեն քրեական գործ է հարուցվել, հետ են վերադարձվել, իսկ կարի մեքենաներն էլ հետ են վերադարձրել Ա.Քամալյանից 10.000 ԱՄՆ դոլար ստանալուց հետո:

 
«Քավության նոխազ» և «միջազգային դավադրության զոհ» (իր իսկ բառերով) ամբաստանյալն իր վրա է վերցնում Կարեն Բաբակեխյանի բոլոր մեղքերը, սակայն գործի հանգամանքներին ուշադիր նայելով տեսնում ենք, որ Կ.Բաբակեխյանը հազիվ է մազապուրծ եղել քրեական պատասխանատվությունից:

 


Այդ մասին է վկայում նախ և առաջ քրեական գործի քննության ընթացում ՀՔԾ-ում շրջանառվող լուրերն  այն մասին, որ Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որ այս գործում նույնպես ունի իր մասնակցությունը` որպես վկա, ՀՔԾ-ում նեղսրտել է, որ իր պաշտոնանկությունն ու անհաջողությունները կապված են միմիայն Կարեն Բաբակեխյանի վաշխառուական հակումների և բնածին անհագ ագայության հետ: Ն.Նազարյանը բառացի ասել է. «Դրանց ագահության պատճառով զրկվեցի պաշտոնից և արատավորվեց իմ ու տղայիս անունը»:

 


Փաստացի ամփոփելով Կ.Բաբակեխյանի մասնակցությունը այս գործում, ըստ քրեական գործի նյութերի ակնհայտ է,որ 1 000 000 ԱՄՆ դոլարի հափշտակությունը իրական է, որ այդ գումարներից մոտ 500 000 ԱՄՆ դոլարը միայն Կ.Բաբակեխյանի մոտ է:

 


Համադրելով այս ամենը՝ քրեական գործի նախաքննության սկզբում տրված վկաների և տուժողների ցուցմունքները ակնհայտ է դառնում ևս մեկ հանգամանք. Քրեական գործի սկզբում գործի մասնակիցները ցուցմունքներ են տալիս,որ Ա.Անդրեասյանը մոտ 400 000 ԱՄՆ դոլար է վերցրել Կ.Բաբակեխյանից, ամսեկան 4 տոկոս տոկոսադրույքով՝ վճարելով նրան ամսեկան 16 000 ԱՄՆ դոլար՝ այդ մասին պնդել են բազմաթիվ վկաներ և տուժողներ,սակայն հետագայում և ամբաստանյալը և վկաների մեծ մասը հրաժարվել են իրենց նախնական ցուցմունքներից և ակամայից գալիս ես հետևյալ եզրահանգման՝
կամ իրոք Կ.Բաբակեխյանը վաշխառուական տոկոսներով ամբաստանյալին գումարներ է տվել և երբ հասկացել է, որ վերջինս խորտակվում է, ձեռքից խլել է ինչ պատահի,
կամ,եթե գումար չի տվել, ապա տուժողներին իր երևակայական պարտքը ներկայացնելով, փորձել է օրինականացնել վերջինիս կողմից հափշտակված գումարները՝ այսինքն փաստացի ղեկավարել է ամբողջ ֆինանսական բուրգը:

 

 

Հ.Գ Այս բուրգի գործով անցնող այլ պաշտոնյաների մասնակցության մասին կանրադառնանք առաջիկայում:

Նույն շարքից