Իրավական 

Բաստրիկին և Հովսեփյանը քննարկում են Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի այցի ընթացքում քննարկումների առանցքում հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործի քննությանը վերաբերող հարցադրումներն են: Բաստրիկինը Հայաստան է այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով, այցը աշխատանքային է, երկօրյա: Այցը խիստ աշխատանքային բնույթ է կրում եւ կոնկրետ առաքելություն կա, քննարկումներն են շատ կարեւոր,-այս մասին մեզ հետ զրուցում նշեց  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:



Նույն շարքից