Իրավական 

Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են Գյումրիում սպանությունների հետաքննության հարցում

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը  պայմանավորվել են համատեղ հետաքննել Գյումրիում ընտանքի յոթ անդամների սպանությունը, որում կասկածվում Է ռուսաստանցի ժամկետային զինծառայողը: Այդ մասին  հայտնել Է ՌԴ-ի ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

 

«Համակարգելով քննչական խմբերի աշխատանքը՝ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են համատեղ գործունեություն իրականացնել քրեական այն գործերի համակողմանի, ամբողջական եւ անաչառ քննության համար, որոնք հարուցվել են երկու երկրներում»,-ասել Է Մարկինը:

 

Ավելի վաղ Բաստրիկինը հայտարարել Է, որ Գյումրիում սպանությունների գործով հրապարակային դատական գործընթացը տեղի կունենա Հայաստանում: Նա նշել Է, որ Ռուսաստանը լիակատար փոխըմբռնման Է հասել Հայաստանի հետ, եւ կա այն բանի հստակ պատկերացումը, թե ինչպիսին պետք Է լինի ռուսական իրավասու մարմինների օգնությունը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից անցկացվող հետաքննությանը:

Մարկինի խոսքով՝ գործի քննությունը եւ դրա հետ կապված բոլոր պրոցեսուալ գործողություններն անցկացվելու են միջազգային իրավունքի նորմերին եւ երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերին համապատասխան:

Նույն շարքից