Իրավական 

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեները Գյումրիի գործով համակարգող մարմին կստեղծեն

analitik.am

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Հանդիպման ժամանակ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը կարևորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին: Երկու երկրների ՔԿ նախագահների հանդիպման արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:

 

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա.Բաստրիկինը Երևան է ժամանել երեկ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով:

Նույն շարքից