Իրավական 

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության համաձայնություն է կնքել

analitik.am

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության պայմանագիր է կնքել Ինֆորմացիայի ազատության կենտրոն Հ/Կ հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:


Տեղեկացնենք, որ դեռևս 2013 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով տրամադրել 2012 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները:


ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պայմանագրերի առևտրային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ մերժել էր դրանց տրամադրումը: Իսկ ԻԱԿ-ը այն համարելով անհիմն մերժում, դիմել էր վարչական դատարան:

2014 թվականի օգոստոսին երբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել պայմանագրերի պատճենները  ԻԱԿ Հ/Կ ներկայացուցիչն իր հերթին պատրաստակամություն էր հայնել հաշտության համաձայնագիր կնքելու համար:


2015 թվականի հունվարի 19-ին կողմերի միջև կնքվել է պայմանագիր` որի արդյունքում Ինֆորմացիայի ազատության կենտրոն Հ/Կ-ն ամբողջությամբ հրաժարվել է իր հայցապահանջից (հայցապահանջներից):

 

 

Նույն շարքից