Ռազմական 

Գերմանիան ռազմական օժանդակություն կտրամադրի ԻՊ դեմ մարտնչող քրդերին

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Իրաքի քրդերին վստահեցրել է, որ Գերմանիան կշարունակի նրանց ռազմական աջակցություն ցուցաբերել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար: DPA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Շտայնմայերը հայտարարել է երեքշաբթի Էրբիլ քաղաք (Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն) այցի ընթացքում:

«Մենք լի ենք վճռականությամբ շարունակելու ձեզ և «փեշմերգի» (քրդական զինված ստորաբաժանումներ) հետ համագործակցությունը»,- ասել է Շտայնմայերն Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանը: Նախարարը նշել է քրդերի հաջողությունը, որոնք մի շարք իրաքյան բնակավայրեր են հետ գրավել ԴԱԻՇ-ի գրոհայիններից:

Նույն շարքից