Իրավական 

Գյումրին Ձեր կողքին է. գյումրեցիները սատարում են փաստաբանին, որը հրաժարվել է Պերմյակովի պաշտպանը լինելուց

analitik.am

Գյումրեցի օգտատերերը սատարում են փաստաբան Թամարա Յայլոյանին, ում նկատմամբ նախօրեին կարգապահական տույժ էր հայտարարվել Շիրակի մարզի քննչական պետի տեղակալի հրավերով Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց  հրաժարվելու   և  նրա  ցուցմունքները ցուցմունքները հրապարակելու համար,  քանի որ դա հակասում է փաստաբանական վարքագծի կանոններին:

 

Թամարա Յայլոյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ չի զղջում  այդպես վարվելու համար։ Գյումրիից սոցկայքի մի օգտատեր գրել է. «Թամարա ջան, ամբողջ Գյումրին Ձեր կողքին է»։ Մեկ այլ օգտատեր ավելացրել է՝ «Հիանում եմ Ձեզնով»:


Բազմաթիվ  այլ   օգտատերեր  ևս   արտահայտում են իրենց հարգանքը՝ աջակցող գրություններով:

 

Նույն շարքից