Իրավական 

Պերմյակովի հետ պետք է դատել նաև ռազմական բժիշկներին. Տիգրան Քեոսյան

analitik.am

Դերասան Տիգրան Քեոսյանը հայտարարել է, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության գլխավոր մեղավորները ոչ միայն Պերմյակովն է, այլև այն զինվորական բժիշկները, ովքեր որ թույլ են տվել Պերմյակովին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում ծառայության գնալ:

 

«Հայաստանի ու Ռուսաստանի դարավոր թշնամիներին պետք չէ օգնել»,-այս մասին Քեոսյանը գրել է իր Twitter-ի էջում:

 

Ռուսաստանի քննչական կոմիտեի նխագահ Ալեքսանդր Բաստրիկինը Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գյումրու ողբերգության հեղինակը կդատվի Հայաստանում հրապարակային: Նա նաև հայտնել է, որ ռուսական կողմը ամբողջությամբ այս հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել հայկական կողմի հետ:

Նույն շարքից