Իրավական 

Վրաստանում Ինտերպոլի կողմից որոնվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

analitik.am

Ինտերպոլի աշխատակիցները Վրաստանում բռնել են Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից  որոնվող Հայաստանի քաղաքացի Արտակ Մկրտումյանին:

 

Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, վերջինս փորձել էր Վրաստան մտնել Ռուսաստանից՝ Դարիալի կիրճով:

 

Հայաստանի քաղաքացին հետախուզման մեջ էր 2014 թվականի մայիսի 10-ից՝  Ուկրաինայի քրեական օրենսգրքի 121 հոդվածի առաջին մասով (առողջությանը միտումնավոր վնաս հասցնելը):

 

«Արտակ Մկրտումյանը Կրիվոյ քաղաքում վիճաբանության ընթացքում դանակահարել էր մի քաղաքացու՝ նրա առողջությանը ծանր վնաս հասցնելով»,- ասված է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Այժմ Հայաստանի քաղաքացին պահվում է Թբիլիսիի №1 մեկուսարանում:

Նույն շարքից