Իրավական 

Հակառակորդի կողմից ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

analitik.am

 ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


2015թ. հունվարի 21-ին` ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս գլխի շրջանում ստացել է  հրազենային վնասվածք եւ մահացել:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:


Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից