Իրավական 

2014-ին ԴԱՀԿ բռնագանձումների ծավալը գերազանցել է 37 միլիարդ դրամի սահմանագիծը

analitik.am

Անցած տարի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացված բռնագանձումների ծավալը գերազանցել է 37 միլիարդ դրամի սահմանագիծը: Այս մասին 2014թ. ԴԱՀԿ գործունեության արդյունքների ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:


 «Անցած տարի հարուցվել է 480 հազար 75 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 123 հազար 228-ի դիմաց»,-նշել է  Պողոսյանը:


Անցած տարվա ընթացքում հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 37 միլիարդ 923 միլիոն 190 հազար 630 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 20 միլիարդ 79 միլիոն 203 հազար 874 դրամ գումարի դիմաց:


ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղեկացրեց նաև, որ ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 24 հազար 424 կատարողական վարույթի՝ նախորդ տարվա 21 հազար 657-ի փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2014թ. կազմել է 352 հազար 614 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 119 հազար 98-ի փոխարեն:


2014թ. ԴԱՀԿ-ն դատախազություն և քննչական կոմիտե ուղարկել է 30 գործ, որոնցից 4-ի դեպքում հարուցվել է քրեական գործ, 5-ը մերժվել է,  մյուսներն ընթացքի մեջ են:

Նույն շարքից