Իրավական 

Գյումրիի սպանության մեղադրյալին հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

analitik.am

Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվող 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի շրջանակում հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցկացվի, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

 

«Համատեղ անցկացվող հետաքննության շրջանակում նշանակված են նաև մի շարք դատա-քրեագիտական փորձաքննություններ։ Մոտ ժամանակում կանցկացվի հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն, որը նախատեսված է օրենքով նման հանցագործությունների իրականացման դեպքում»,- նշել է գործակալության աղբյուրներից մեկը։

 

Նրա խոսքով՝ դատական բժիշկները պետք է որոշեն զինծառայողի հոգեկան վիճակը։ «Բոլոր փորձաքննությունները, այդ թվում՝ նաև սա, կանցկացվեն Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում»,- ասել է աղբյուրը։

 

Նա նշել է նաև, որ Պերմյակովին պաշտպանում է ռուս փաստաբան, ով ապրում է Հայաստանում։ «Նրա ինքնությունը, հասկանալի պատճառներով, չի բացահայտվում։ Նա կատարում է իր ծառայողական պարտքը»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Նույն շարքից