Իրավական 

Ադրբեջանցի դիվերսանտը ԼՂՀ առաջին ատյանի դատավճիռը չի ցանկանում բողոքարկել

analitik.am

Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևն առայժմ չի ցանկանում բողոքարկել Առաջին ատյանի դատարանի վճիռը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Արկադի Իսրայելյանն ասաց, որ Գուլիևը մինչև հունվարի 29-ը ժամանակ ունի որոշում կայացնելու համար, իսկ թե ինչն է պատճառը, որ մինչ այժմ բողոքարկման մասին հայց չի ներկայացրել, փաստաբանը տեղյակ չէ:

«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, դեռ մի քանի օր կա մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Հնարավոր է՝ փոշմանի և բողոքարկելու ցանկություն հայտնի»,- ասաց փաստաբանը:

Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ-ում դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ  թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

 
 

Նույն շարքից