Իրավական 

Պերմյակովի նկատմամբ հայկական կողմը դեռ չի նշանակել հոգեբուժական փորձաքննություն

analitik.am

Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ հայկական կողմը դեռ չի նշանակել հոգեբուժական փորձաքննություն: «Այս պահին Վալերի Պերմյակովի գործով ոչ մի հոգեբուժական փորձաքննություն չունենք նշանակված: Չգիտեմ, թե ով է ռուսական կողմի աղբյուրը, սակայն մենք նման փորձաքննություն դեռ չենք անցկացրել: Արդեն անցկացվել են այլ բնույթի փորձաքննություններ, սակայն ոչ հոգեբուժական»,- ասաց Տռուզյանը:



Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվող 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի շրջանակում հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցկացվի:  «Համատեղ քննչական գործողությունների ընթացքում նշանակվել ու անցկացվելու են մի շարք փորձաքննություններ, որոնց թվում է նաև նման հանցագործությունների դեպքում օրենքով սահմանված դատահոգեբանական փորձաքննության անցկացումը»,- գրել էր «Ինտերֆաքսը»:

Նույն շարքից