Իրավական 

Ամերիկուհուն 4 տարվա ազատազրկման են դատապարտել ԻՊ մտնելու մտադրության համար

analitik.am

Ամերիկյան Դենվեր քաղաքի դատարանը (Կոլորադո նահանգ) տեղի 19-ամյա բնակչուհի Շենոն Քոնլիին 4 տարվա ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետությանը»  օգնելու համար։


Քոնլին կալանավորվել էր նախորդ տարվա ապրիլին՝ Դենվերի օդանավակայանում։ Նա մտադրվել էր թչել Գերմանիա, այնուհետեւ Թուրքիա։ Աղջիկը մտադիր էր ամուսնանալ մի մարդու հետ, որը պնդում էր, որ ԻՊ գրոհայինների շարքերում է մարտնչում։ Քանլիի ուղեբեռում հայտնաբերվել էին գրքեր եւ տեսագրություններ «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի գործունեության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Քոնլին իշխանությունների ուշադրությունը գրավել էր, երբ նրա կասկածելի վարքի մասին ոստիկանությանը հայտնել էին Դենվերի եկեղեցիներից մեկի հավատացյալները: 

 

Անցյալ տարվա սեպտեմբերին Քոնլին համաձայնել էր համագործակցել քննության հետ: Դատավճիռը մեղմացնելու փոխարեն նա խոստացել էր իշխանություններին հայտնել իր ունեցած ողջ տեղեկությունը համանման մտադրություններ ունեցող ամերիկացիների մասին:

Նույն շարքից