Իրավական 

Վրաստանում կսահմանափակեն արտասահմանցիների աշխատանքային իրավունքը

analitik.am

Վրաստանի խորհրդարանը գարնանային նստաշրջանի ընթացքում կքննարկի Աշխատանքային միգրացիայի մասին օրենսգրքի նախագիծը, համաձայն որի գործատուները կկարողանան աշխատանքի ընդունել արտասահմանցի քաղաքացիներին միայն այն դեպքում, եթե նրանց չբավարարի Վրաստանի քաղաքացիների որակավորումը, գրում է newsgeorgia.ru-ն։

 

Օրինագիծը, որը մոտ ժամանակում կներկայացվի Վրաստանի խորհրդարանին, ենթադրում է բոլոր ընկերությունների պարտադիր գրանցում՝ աշխատակիցներ ընդունելու համար։ Աշխատակիցների թեկնածություններն ընկերություններին կներկայացնի Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը։

 

«Դրանում չկա ոչ մի սահմանափակում ներդրողների համար։ Եթե տեղացի աշխատողները չեն բավարարում պահանջներին, ապա ընկերությունը պետք է փաստացի և հիմնավորված ձևով պատասխան տա, որից հետո կկարողանա աշխատանքի ընդունել արտասահմանցի քաղաքացիների»,- նշել է նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի ղեկավար Էլզա Ջգերենայան։

 

Նրա խոսքով՝ այս կերպ պետությունը մտադիր է պաշտպանել Վրաստանի քաղաքացիների շահերը։

Նույն շարքից