Իրավական 

26-ամյա տղամարդը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ կացնով մարդ է խփել

analitik.am

Հունվարի 23-ին` ժամը 02:55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն և հայտնել, որ ինքը կացնով մարդ է խփել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։


Նույն օրը, ժամը 03։45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխել մոտ 60 տարեկան տղամարդու՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02։30-ին, վիճաբանության ժամանակ Վահե Մ.-ն կացնով (բութ մասով) հարվածել է 1959 թ. ծնված Հրայր Հ.-ին:

 

Ըստ բժշկի տեղեկանքի Հրայր Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ժամը 04։10-ին Վահե Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից