Իրավական 

Փոխոստիկանապետը՝ Ոստիկանությունից դժգոհ գյումրեցիներին

analitik.am

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք տեղեկություն չունեն այն մասին, որ Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո գյումրեցիների տուն են այցելում ոստիկաններ և նրանց հրավիրում ոստիկանության բաժանմունք:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ահազանգեր ունեն, որ նույնիսկ ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններ են կիրառվում, Հունան Պողոսյանը նշեց, որ կարող են դիմել ոստիկանությունը՝ հարցը լուծելու համար։

«Ակցիայից անմիջապես հետո եղել են բերման ենթարկվածներ, իսկ դրանից հետո որևէ մեկի նկատմամբ բռնի ուժ կիրառելու մասին տեղեկություններ չունենք, եթե կան նման անձինք, թող դիմեն, մենք սահմանված կարգով հարցը կլուծենք»,– ասաց նա։

Նույն շարքից