Իրավական 

Սպանություն Լիճք գյուղում

analitik.am

Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հունվարի 26-ին, ժամը 16.05-ին հաղորդում է ստացվել, որ «Հոգեվարքային վիճակ, որովայնի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր  Իրիցյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վնասվածք է պատճառել Ա. Իրիցյանի որովայնի շրջանում, ինչի հետևանքով վերջինս, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի  4  պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ  1986 թ. ծնված Արմեն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին:

Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի  1-ին մասով հարուցվել է  քրեական գործ: Կատարվում է քննություն:

Նույն շարքից