Երեկ, Մոսկվայի «Մոսֆիլմ» կինստուդիայում իսկական իրարանցում է սկսվել: «Точь-в-точь» նամանակումների շոուին հյուր է եղել Ալլա Պուգաչովան: Նա հաղորդմանը մասնակցել է ամուսնու խնդրանքով, գրում է Super.ru-ն:
Հաղորդման շրջանակներում 39-ամյա Գալկինը նույն կերպարով հանդես է եկել 66-ամյա Ալլա Պուգաչովայի հետ: Կարճ, սև զգեստով, բարձրակրունկներով, գլխարկով Գալկինին հնարավոր չի եղել տարբերել Պուգաչովայից:
Գալկինը կատարել է Պուգաչովայի երգը:
«Ինձանից բացի, բոլորն ինձ նմանակեցին: Այս հագուստով ես ներկայանում եմ 1988թ-ից»,-ասել է Պուգաչովան:
https://www.youtube.com/watch?v=gmoGkwWTRS4