Իրավական 

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները. Միյատովիչ

analitik.am

Զանգվածային լրատվամիջոցների հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգությունն ու փաստաբանների խոսքի ազատությունը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:


Միյատովիչը հիշատակել է հունվարի 26-ին կատարված դեպքը, երբ անհայտ անձը հարձակվել է ադրբեջանցի փաստաբան Գունայ Իսմայիլովայի վրա, ով թեպետ լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն կարողացել է փրկվել հարձակվողից հարևանների միջամտության արդյունքում: «Իշխանությունները պետք է մանրակրկիտ և օպերատիվ հետաքննություն իրականացնեն այս դեպքի հետ կապված և երաշխավորեն Իսմայիլովայի անվտանգությունը»,- հայտարարել է Միյատովիչը` հերթական անգամ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակի առնչությամբ: Այս համատեքստում նա հիշեցրել է նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի վրա վերջին շրջանում կիրառվող ճնշումները: Միյատովիչը կրկին հորդորել է ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել ադրբեջանցի լրագրողներին և իրավապաշտպաններին, այդ թվում` Խադիջա Իսմայիլովային, Ռասուլ Ջաֆարովին:

Նույն շարքից