Ռազմական 

Եվրոպայում ԻՊ ահաբեկիչների գործողությունները սպառնում են ՀԱՊԿ անդամներին

ԴԱԻՇ-ի ահաբեկչական գործունեությունը Եվրոպայում, ինչպես նաև իրավիճակն Աֆղանստանում սպառնում են ՀԱՊԿ երկրների անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«ԴԱԻՇ-ի ահաբեկչական գործունեությունը Եվրոպայում, իրադրության բարդացումն Աֆղանստանում միանշանակ կհանգեցնեն անդամ երկրների լարվածության բռնկման ու հավաքական անվտանգության սպառնալիքի՝ կազմակերպության պատասխանատվության գոտում»,- ասել է նա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից ստեղծված Ռազմական կոմիտեի նիստի բացմանը։

Կազմակերությունում տագնապով են նշում «միջազգային ահաբեկչության կողմից աճող սպառնալիքը»։

«Մարդասիրության բոլոր նորմերը քրեորեն խախտող ահաբեկչական գործունեությունն առաջացրել է մերձավորարևելյան տարածաշրջանից փախստականների զանգվածային հոսք դեպի Եվրոպա։ Դա թույլ է տալլիս խոսել մարդասիրական աղետի սպառնալիքի մասին»,- հայտարարել է նա։

Իր հերթին, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ իրավիճակն աշխարհում փոխվում է տարբեր տարածաշրջաններում և ոչ լավ ուղղությամբ։

Սեմերիկովը նշել է, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներն աշխատում են, միջազգային հանրության ջանքերի համախմբմամբ, ձևավորել լայն կոալիցիա և համակարգել կայունության ու անվտանգության վերականգնմանն ուղղված գործողությունները։

Рус

Նույն շարքից