Մշակույթ 

Աստղերը խոսել են Ժաննա Ֆրիսկեի ընտանեկան սկանդալների մասին

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ու Դմիտրի Շեպելյովի կոնֆլիկտի շուրջ հերթական սկանդալը ցնցել է ռուսական շոուբիզնեսը:

Երգչուհու որդու առեւանգման փորձին վերաբերող պատմությունը շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ։ Երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը հույս է հայտնել, որ Դմիտրի Շեպելյովն ու Վլադիմիր Ֆրիսկեն կկարողանան հաշտվել, գրում է Dni-ն:

Արթուր Գասպարյանի խոսքով, այս կռվում կհաղթի բանականությունը.

«Ես առհասարակ վատ եմ վերաբերվում ցանկացած սկանդալի: Եվ շատ տխուր է, երբ ընտանիքում երեխան դառնում է կռվախնձոր: Ես չգիտեմ, արդյոք հենց դա է իրական պատճառը, թե ոչ, այնուամենայնիվ այս ամենը շատ տխուր է ու ցավալի»:

Լրագրողը շեշտել է, որ Ժաննան ու Դմիտրին գեղեցիկ զույգ էին, ու ներկա իրավիճակը իր սրտում տհաճ նստվածք է թողնում:

Երգչուհի Լենա Կնյազեւան ասել է, որ իր կարծիքով վիճող կողմերը պետք է պայմանավորվեն առանց լրագրողների ու հանգեն խաղաղ որոշման, այլ ոչ թե մեկը մյուսի վրա կեղտ թափեն:

Կատյա Լելը վստահ է, որ Դմիտրին ու Վլադիմիրը պետք է փոխհամաձայնության հանգեն հանուն Ժաննայի մասին լուսավոր հիշատակի:

«Պարզապես ուզում եմ ասել, որ պետք չէ մոռանալ երեխայի շահերի մասին, իսկ երբ վեճեր ու գզվռտոց է՝ նրա մասին մոռանում են»,-  Super-ին տված հարցազրույցում նշել է Նովիկովան:

Նույն շարքից