Իրավական 

Ոստիկանությունը հերքում է Գյումրիի ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին լուրը

analitik.am

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերքում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին խոսակցությունները:

 

«Արմենպրես»-ին  ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

«Ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում»,- փոխանցել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Աղբյուրը նշում է, որ Գյումրիում խոսակցություններ էին տարածվել, որ ռուսական ռազմաբազայից կրկին զինծառայող է փախել, ինչը քաղաքում խուճապային տրամադրություններ է առաջացրել:

Նույն շարքից