Իրավական 

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

analitik.am

Դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր ճանաչվեց նրա դեմ առաջադրված մեղադրանքում եւ ենթարկվեց 5 տարի ժամկետով ազատազրկման՝ 2 տարով զրկվելով մեքենա վարելու իրավունքից՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ։


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը այսօր՝ հունվարի 29-ին, կարդաց դատավճիռը, ըստ որի դերասանը մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։

Նույն շարքից