Իրավական 

Human Rights Watch-ը գտնում է, որ Արևմուտքն աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վրա

analitik.am

Միջազգայինիրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցը, որում նշել է, որ Արեւմուտքն աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վրա:

 

 56 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել եւ վերլուծվել է աշխարհի 90 երկրներում մարդու իրավունքների վիճակը: Զեկույցի Ադրբեջանին վերաբերվող մասում նշվում է, որ 2014 թվականին այդ երկրում ուժեղացել են իշխանության քննադատների դեմ բռնաճնշումները, մարդու իրավունքների հետ կապված առանց այն էլ վատ վիճակն ավելի է խորացել:

Նշվում է, որ Ադրբեջանում 33 իրավապաշտպաններ, քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստներ ձերբակալվել եւ դատապարտվել են քաղաքական դրդապատճառներով: Բացի այդ, սառեցվել են քաղաքացիական խմբերի եւ նրանց ղեկավարների բանկային հաշիվները: Բռնաճնշումներն ու հետապնդումները շարունակվել են անգամ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում:

 

 

Զեկույցում ասվում է, որ քննադատների ձայները խլացնելու համար ադրբեջանական իշխանություները նրանց դեմ թմրանյութեր եւ զենք պահելու կեղծ մեղադրանքներ են օգտագործում, մեղադրում խուլիգանության, եւ անգամ պետական դավաճանության մեջ:



«Ներկայում Ադրբեջանում շատ ծանր վիճակ է մամուլի ազատության ոլորտում:Ներկայում այդ երկրում ճաղերի հետեւում գտնվում է 10 լրագրող, բլոգեր եւսոցիալական մեդիայի օգտատեր: 2014 թվականին Ադրբեջանում խստացվել էօրենսդրությունը` ավելի սահմանափակելով հասարակական կազմակերպություններիեւ քաղաքացիական հասարակության գործունեությունը: Մասնավորապես, վարչականեւ քրեական պատասխանատվություն է մտցվել անգամ աննշան խախտումներիհամար, ինչով պայմաններ են ստեղծվել 50 հասարակական կազմակերպություններիփաստացի փակվելու համար», - նշվում է զեկույցում:

 

 

Այն նաեւ ընդգծում է, որ չնայած մարդու իրավունքների խախտումների համար եվրոպական կառույցների կողմից Ադրբեջանի հասցեին հնչող խիստ քննադատություններին, Բաքվի դեմ կոնկրետ պատժամիջոցներ չեն ընդունվել:

Նույն շարքից