Իրավական 

ՄԻԵԴ-ը ադրբեջանցի ծեծված լրագրողի օգտին որոշում է ընդունել

analitik.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Գյունդալիք Ազերբայջան» եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի բողոքի վերաբերյալ որոշում է ընդունել:

 

 Եվրոպական դատարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն` «Ջաֆարովը Ադրբեջանի դեմ» գործով հիմվելով Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի 3-րդ հոդվածի վրա (խոշտանգումների արգելք), ՄԻԵԴ-ը հայտնել է, որ Ադրբեջանը խախտել է Համաձայնագրի` «Ազատ արտահայտվելու եւ ապրելու  իրավունք», «Արդարացի դատ չանցկացնելու» հոդվածները, եւ վճռել, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է 10 հազար եվրո վճարի Ուզեիր Ջաֆարովին բարոյական վնաս հասցնելու եւ 4 հազար եվրո` դատարանի ծախսերը փոխհատուցելու համար:

 

2007 թվականին վերոհիշյալ թերթերի թղթակից Ու. Ջաֆարովը դաժան ծեծի է ենթարկվել ադրբեջանական բանակում առկա խնդիրների, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից թաքցվող մարդկային մեծ կորուստների վերաբերյալ քննադատական հոդվածներ հրապարակելու համար: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հետաքննությունը մինչեւ վերջ չի տարվել, եւ ոչ ոք այդ հանցագործության համար չի պատժվել: Ոստիկանության անգործության դեմ Ու. Ջաֆարովի բողոքները դատարանների կողմից չեն բավարարվել, եւ այդ պատճառով նա դիմել է ՄԻԵԴ:

Նույն շարքից