Իրավական 

ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել են. ԽԱՊԿ զեկույց

analitik.am

Զանգվածային լրատվության միջոցների և լրագրողների իրավունքների խախտումները 2014 թվականին 2013 թ. համեմատ նվազել են 12 դեպքով և կազմել 65 դեպք:  2013 թվականին գրանցվել է իրավունքների խախտման 77 դեպք:  Այս մասին լրագրողների հետ հունվարի 30-ին կայացած հանդիպմանը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով ԽԱՊԿ 2014թ. տարեկան զեկույցը: «Եթե փորձեմ ընդհանուր գնահատական տալ  2014թվականի Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին, ապա պետք է արձանագրեմ, որ մեզ մոտ լրագրողների նկատմամբ շարունակում են արձանագրվել ճնշումներ, տեղեկատվությունը տարածելու խոչընդոտներ և խախտումներ, և դեռ լավ է, որ մեր լրագրողները, դիմադրելով, պայքարելով վերը նշված երևույթների դեմ, կարողանում են հանրությանը ներկայացնել զանազան տեղեկատվություն»,-  նշեց նա:


ԽԱՊԿ նախագահն անդրադարձավ նաև ոլորտի օրենսդրական կարգավորման խնդրին. «Անցած տարի մարտի 4-ին Ազգային Ժողովում շրջանառության մեջ դրվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը` բոլորիս հայտնի «ֆեյքերի» մասին օրինագիծը, որը լուրջ դժգոհությունների առիթ էր հանդիսացել և լրագրողական 9 կազմակերպություն պահանջեցին այդ օրինագիծը հանել և խորհրդարանական լսումներից հետո այդ օրենքին այլևս չանդրադարձան»,- ընդգծեց Մելիքյանը:

Նույն շարքից