Իրավական 

ԱՄՆ-ում տոքսիկ զենք ստեղծողը դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման

analitik.am

Ամերիկացի դեղագործ Ջորդան Գոնսալեսը, ով զբաղվել է ռիցինի և այլ թունավոր նյութերի հիման վրա քիմիական զենքի արտադրությամբ, դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։


Գոնսալեսը ձերբակալվել էր 2013 թվականին՝ թմրանյութերի շրջանառության գործով։ 2014-ի մայիսին նա մեղավոր էր ճանաչվել թունավոր նյութերի արտադրության ու պահման, ինչպես նաև թմրանյութերի արտադրության սարքավորումների տնօրինման մեջ։


Տղամարդը խոստովանել էր, որ պահել է արգելված նյութերն ու տեխնիկան Ջերսի սիթիի և Մանհեթենի իր բնակարաններում։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև զենք, զինամթերք և զրահաբաճկոն։

Նույն շարքից